Կիրանցցի խեղճ մարդկանց այսօր պատել է անտերության զգացումը։ Երբ երկրի ոչ բարով ղեկավարը ասում է, որ կարող է ութերորդ օրը իրենց գյուղում հայտնված ադրբեջանցին դիմի բռնության, ու պետությունը ոչինչ չի կարող անել, մարդու մոտ ակամայից անտերության զգացում է առաջանում։
ՈՒղիղ 4 տարի ամեն առիթով ասում ենք` Հայաստանը ազգային էլիտայի կարիք ունի, որի մեջ մտնում են թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ գիտական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր էլիտաները։
Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:
Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում...
Շարժումը, իհարկե, թափ է հավաքում:
Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր...
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:
Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս ցուցադրելու իրենց անհամաձայնությունը սրանց:
Կիրանցից ու Ոսկեպարից սկիզբ առած, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի (հատկապես Բագրատ Սրբազանի) առաջնորդությամբ հանուն հայրենյաց հողի պաշտպանության ոտքի ելած ժողովրդի մոտ
ՏԱ ՀՈՒՅՍ,
ՏԱ ԼՈՒՅՍ,
ՏԱ ՈՒԺ Է արթնացել։
Ոմանց թվում ա, թե քաղաքացին դամբուլի նման մի բան ա, որին ծառից քաղում են ու քացի են տալիս։ Դե, հայոց լեզուն էնքան ճկուն ա, որ կարելի ա նաև տենց մեկնաբանել։ Բայց իրականում՝ քաղաքացին դամբուլ չի։ Քաղաքացին աղյուս ա՝ էն աղյուսը, որով կառուցվում ա պետության շենքը...
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։